Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԲ` առանց ամուսնու. ինչպե՞ս ընտրել դոնոր. morevmankan.am

ԱՄԲ` առանց ամուսնու. ինչպե՞ս ընտրել դոնոր. morevmankan.am

Արտամարմնայի բեղմնավորում (ԱՄԲ) առանց ամուսնու իրականացվում է երեք հիմնական դեպքերում:

  • Կինը չունի զուգընկեր: Այդ դեպքում, առաջին հերթին, կատարվում է ներարգանդային ինսեմինացիա, եթե դա արդյունք չի տալիս, հետո միայն իրականացվում է ԱՄԲ:
  • Ամուսինն ունի լուրջ գենետիկ հիվանդություն, որի փոխանցման վտանգը կազմում է 25 և ավելի տոկոս:
  • Ամուսինը տարբեր պատճառներով բացարձակապես անպտուղ է:


Այս միջամտության համար, նախ, հետազոտվում է կինը: Եթե հայտնաբերվում են խնդիրներ, որոնք կարող են անհաջող ԱՄԲ պատճառ դառնալ, կինը ստանում է համապատասխան բուժում և հսկողություն:

Ինչպե՞ս դոնոր ընտրել

Բոլոր դոնորները լրացնում են հարցաթերթիկ, որտեղ նշվում են.

  • ազգային պատկանելիությունը,
  • քաշը և հասակը,
  • աչքերի և մազերի գույնը,
  • ստացած կրթությունը և այլն:


Այս տվյալներից ելնելով կինը կարող է ընտրություն կատարել:

Դոնորական սպերմայով ԱՄԲ առանձնահատկությունները

Նախքան ԱՄԲ, օգտագործվում են պատրաստուկներ, որոնք նպաստում են ֆոլիկուլների  հասունացմանը: Հաջորդ էտապում իրականացվում է ֆոլիկուլների պունկցիա` ՈՒՁՀ հսկողությամբ, հատուկ ասեղի օգնությամբ:  Ստացված նյութից առանձնացվում են ձվաբջիջները: Եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում, հաջորդ օրն կարելի է ստանալ բեղմնավորված ձվաբջիջներ: Մի քանի օր էմբրիոնները հսկվում են, որից հետո դրանցից ամենաառողջները և որակյալներն առանձնացվում են և տեղադրվում արգանդի խոռոչում:

Պունկցիայի 14-րդ օրը կատարվում է խորիոնիկ գոնադոտրոպինի թեստը: Եթե էմբրիոնը իմպլանտացվել է՝ թեստի արդյունքը լինում է դրական:

Դոնորական սպերմայով ԱՄԲ-ն անվտանգ միջամտություն է, քանի որ դոնորը նախապես մանրազննին հետազոտվում է.

  • սպերմայի բազմակոմպոնենտային հետազոտություն,
  • հեմոկոնտակտային վարակների հետազոտություններ (ՁԻԱՎ, սիֆիլիս, հեպատիտ Բ և Ց),
  • Արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
  • արյան կենսաքիմիական հետազոտություն,
  • ուրոգենիտալ վարակների հետազոտություն (ցիտոմեգալիա, հերպես վիրուսներ, խլամիդիա, միկոպլազմա, ուրեպլազմա)
  • արյան խմբային և ռեզուս պատկանելիության որոշում:


Դոնորը հետազոտվում է նաև մի շարք մասնագետների մոտ (գենետիկ, հոգեբան, թերապևտ, ուրոլոգ): Դոնոր կարող է լինել 18-35 տարեկան տղամարդը, որը չունի վնասակար սովորություններ:

Քանի որ որոշ վարակիչ հիվանդություններ ունեն մինչև 6 ամիս գաղտնի շրջան, սպերման սառեցվում է կես տարի և հետագայում կրկին ենթարկվում վարակների հանդեպ հետազոտման:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ